[:ru]Саакян Сасун Николаевич
Родился в 1990 году в селе Емишчан Мартунинского района.
В 1996 г. с семьей переехал в город Шуши.
Учился на 1-ом курсе системы ССОП ШТУ по специальности «Градостроительный кадастр».
Сасун был разведчиком-снайпером первого отряда 2-ой группы специального назначения N-ской воинской части, младшим сержантом запаса.
С 27-ого сентября 2020 г. он участвовал в Арцахской войне, в ходе которой нанес врагу большие потери в живой силе, конфисковал технику, оружие и боеприпасы, приборы ночного видения, взял в плен турецкого подполковника и спас жизни многих военнослужащих, оказавшихся в ловушке.
На протяжении всей войны он ни на минуту не покидал поле боя. Участвовал в боевых действиях в Ехникнер, Гадруте, Дживани, Шехере, Тагаварде, Аветараноце, Карин таке, Шуши. Был трижды ранен: после первого ранения сбежал из Ереванского военного госпиталя им. Мурацана и вернулся к друзьям. В третий раз он получил ранение 7-ого ноября у Шушинской бензоколонки, откуда его не смогли вынести.
Погиб бесстрашный Сасун во имя защиты Родины, но о совершенных им подвигах, еще долго будут говорить…
Награжден медалью “За мужество” и орденом “Боевой крест” первой степени.
………………………………………………………………………………………………………………
Степанян Григорий Яшарович
Родился 10-ого июня 2000 г. в селе Драхтик Гадрутского района.
Учился на первом курсе ШТУ по специальности “Организация и управление перевозками и дорожным движением”.
В качестве добровольца участвовал в сентябрьской Арцахской войне 2020 г. и мужественно сражался, с честью выполняя поставленные перед ним боевые задачи.
К сожалению, Григорий был ранен 29-ого сентября в Карахамбели и 3-ого октября скончался в больнице.
Григорий покоится на кладбище родного села, которое, к сожалению, перешло под контроль Азербайджана.
………………………………………………………………………………………………………………
Галстян Арсен Сейранович
Родился 1-ого декабря 1992 г. в городе Степанакерте.
Учился на 2-ом курсе магистратуры ШТУ по специальности “Механизация сельского хозяйства, машины и оборудование”.
Служил в Матагисе.
В Арцахской войне 2020 г. участвовал в качестве резервиста, сражаясь в Гадруте и Варанде.
Погиб в результате артиллерийского удара при выносе раненого друга с поля боя.
Слава и честь Вашему подвигу, стражи армянских границ…
Никто не забыт, ничто не забыто, склоняем головы и скорбим …[:hy]Սասուն Նիկոլայի Սահակյան
Ծնվել է 1990թ. Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում:
1996թ. ընտանիքով տեղափոխվել են քաղաք Շուշի:
Սովորում էր ՇՏՀ-ի ՄՄԿ համակարգի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 1-ին կուրսում:
Սասունը N զորամասի 2-րդ հատուկ նշանակության խմբի՝ առաջին հատուկ ջոկի հետախույզ-դիպուկահար էր, պահեստազորի կրտսեր սերժանտ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան պատերազմին, որի ընթացքում պատճառել է թշնամուն հարուրավոր մարդկային կորուստներ, առգրավել տեխնիկա, զենք-զինամթերք, գիշերային տեսանելիության սարքեր, գերեվարել թուրք փոխգնդապետին ու փրկել ծուղակում մնացած բազմաթիվ զինծառայողների կյանքեր:
Ամբողջ պատերազմի ընթացքում, թանկ գնահատելով ժամանակը, նա մեկ րոպե անգամ չի լքել մարտադաշտը: Մասնակցել է մարտական գործողությունների Եղնիկներում, Հադրութում, Ջիվանիում, Շեխերում, Թաղավարդում, Ավետարանոցում, Քարին տակում, Շուշիում: Երեք անգամ վիրավորում է ստացել. առաջին անգամ վիրավորվելուց փախել է Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալից և հասել ընկերներին. երրորդ անգամ վիրավորում է ստացել նոյեմբերի 7-ին Շուշիի բենզալցակայանի մոտ, որտեղից նրան չկարողացան դուրս բերել:
Հայրենիքի պաշտպանության համար անմահացավ անվեհեր Սասունը, բայց նրա կատարած սխրանքների մասին դեռ երկար կխոսվի…
Արժանացել է «Արիության համար» մեդալի և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:
………………………………………………………………………………………………………………
Գրիգորի Յաշարի Ստեփանյան
Ծնվել է 2000թ. հունիսի 10-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում:
Սովորում էր ՇՏՀ-ի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 1-ին կուրսում:
Որպես կամավոր մասնակցել է 2020թ. սեպտեմբերին տեղի ունեցած Արցախյան պատերազմին և արիաբար մարտնչել՝ պատվախնդրորեն կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները:
Ցավոք, Գրիգորին վիրավորվում է սեպտեմբերի 29-ին Կարախամբելիում և մահանում հոկտեմբերի 3-ին հիվանդանոցում:
Գրիգորին ննջում է հայրենի գյուղի գերեզմանատանը, որը դժբախտաբար անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո:
……………………………………………………………………………………………………………
Արսեն Սեյրանի Գալստյան
Ծնվել է 1992թ. դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքում:
Սովորում էր ՇՏՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
Ծառայել է Մատաղիսում:
2020թ. Արցախյան պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային՝ մարտնչելով Հադրութում և Վարանդայում:
Զոհվել է հրետանու հարվածից՝ վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս:
Փա՜ռք ու պատիվ Ձեր սխրագործությանը, Հայոց սահմանների պահապաններ…
Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում, հավերժի ճամփորդներ. գլուխ ենք խոնարհում և սգում…[:]