Այսօր՝ ապրիլի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում մասնախմբերով շարունակվել է ուսանողական հինգերորդ գիտաժողովի երկրորդ փուլը: Գիտաժողովի ավելի քան 40 մասնակիցներ հանդես են եկել զեկույցներով, իսկ հայաստանյան բուհերի ներկայացուցիչները գիտաժողովին միացել են առցանց եղանակով:

Մասնախմբերում լսումների ավարտից հետո համալսարանի դահլիճում կայացել է ուսանողական հինգերորդ գիտաժողովի պաշտոնական փակման արարողությունը: Ողջունելով մասնակիցներին՝ ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը նկատեց, որ այս գիտաժողովը մեկ քայլ առաջ է նախորդներից. «Ուզում եմ ասել, որ այս գիտաժողովը լավագույնն է բոլոր ուսանողական գիտաժողովներից, և դա կարող ենք արձանագրել որպես փաստ»:

Գիտաժողովի փակման ավարտին մասնակիցները հավաստագիր են ստացել՝ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելով 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *