Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղմեքենայացում» և «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ղեկավար Սարիբեկ Գալստյանի և ավագ դասախոս Վլադիմիր Գալստյանի ղեկավարությամբ,  մասնակցել են արտադրական փորձուսուցման՝ Աջափնյակի փորձագիտական կենտրոնում:

Ուսանողներն ուսումնասիրել են գյուղատնտեսական մեքենաներ,  մեխանիզմներ և մոտոբլոկ, ծանոթացել դաշտային փորձերի մեթոդիկային, գիտական փորձերին ու մասնակցել կարտոֆիլի փորձադաշտի քաղհանի աշխատանքներին:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *