Tom’s NGO հասարակական կազմակերպությունը, «Հզորացնելով ապագան» ծրագրի շրջանակում, օգոստոսի 9-ից 11-ը Ստեփանակերտում անցկացրել է «Նախագծերի կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Թամարա Դանիելյանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նախագծին, նրա իրականացման ընթացքին և կառավարման հիմնական գործընթացներին։
Դասընթացը վարում էր «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն, ոլորտի փորձագետ Արտակ Գրիգորյանը։
Միջոցառման ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։
ՇՏՀ լրատվական բաժին