Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և այլ պետական պաշտոնյաներ այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան։
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել բուհում, ծանոթացել շենքային պայմաններին ու գիտակրթական հնարավորություններին:
Ռեկտոր Միքայելյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է․-«Առաջնայինը շենքային պայմանների, լսարանների բարելավումն է ու համապատասխան գույքով կահավորելը, ինչպես նաև ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար ցանկալի է ունենալ ուսումնական լաբորատորիա»։
Պետական նախարարն ու ԿԳՄՍ նախարարը վստահեցրել են, որ բուհի խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, և դրանց լուծման ուղղությամբ ապագայում ևս քայլեր կձեռնարկվեն։
ՇՏՀ լրատվական բաժին