Նոյեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված դասընթաց՝ «ՄԿԾ բարելավման մեխանիզմներ» թեմայով։ Դասընթացին մասնակցում են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ դասախոսներ:
Վերապատրաստումների առաջին օրը մասնակիցները ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ դիտարկել են մասնագիտական կրթական ծրագրերի կառավարման խնդիրները, բարելավման մեխանիզմները և կրթական ծրագրերի նպատակները:
Վերապատրաստումները միտված են աջակցել բուհերի մասնագիտական կրթական ծրագրերի շարունակական բարելավման գործընթացին և մեխանիզմների կատարելագործմանը։
Վերապատրաստումների ավարտը նոյեմբերի 18-ին է:
ՇՏՀ լրատվական բաժին