Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նոյեմբերի 18-ին տեղի ունեցան գիտական ընթերցումներ` նվիրված ուսանողների միջազգային օրվան։ Միջոցառումը կազմակերպել է ՇՏՀ ուսանողական գիտական ընկերությունը՝ բուհի դասախոսների և ուսանողների հետ գործակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ռեկտոր Նվեր Միքայելյանը,  պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ։

Բացման խոսքով հանդես եկան ՈՒԳԸ նախագահ Զավեն Բաղրյանը և պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։ Ողջունելով հյուրերին՝ նրանք կարևորեցին նման միջոցառումների անցկացումը, որը նպաստում է երիտասարդ մասնագետների ու փորձագետների պարբերաբար հանդիպմանը և մտքերի փոխանակմանը։

Շնորհավորելով ուսանողներին միջազգային օրվա առթիվ՝ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․ Ավագյանը կարևորել է ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման գործում․ «Անգնահատելի է երիտասարդության՝ հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական համակարգի կայացման գործում։ Հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը»։

ՈՒԳԸ նախագահ Զ․ Բաղրյանը, անդրադառնալով միջոցառման նպատակին, նշել է․ «Միջոցառման նպատակն է զարգացնել ուսանողների գիտական պոտենցիալը։ Մասնակիցներն ընտրվել են ազատ կամային բնույթով՝ ինչպես բակալավրից, այնպես էլ մագիստրատուրայից, առկա և հեռակա ուսուցման բաժիններից։ Ուսանողները հանդես եկան տարբեր թեմաներից՝ տնտեսական անվտանգությունից, հագուստի դիզայնից մինչև տուբերկուլյոզի կանխարգելման միջոցառումները»։

Գիտական ընթերցումների ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *