Հարգելի՛ պարոն Մկրտչյան,
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պատասխանատու պաշտոնում նշանանկվելու կապակցությամբ։
Արցախի Հանրապետության համար այս բարդ ժամանակաշրջանում մեծ առաքելություն է լինել մի համակարգի ղեկավար, որն ուղղակիորեն պատասխանատու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու ջանքերը կուղղեք ի նպաստ որակյալ կրթության և գիտության, ազգային-մշակութային ինքնության պահպանման ու ամրապնդման, առողջ և մրցունակ սերնդի արժանապատիվ դաստիարակության:
Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, հաջողություններ, բեղուն գործունեություն՝ ի շահ Արցախի բարօրության և բարեկեցիկ ապագայի:
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան