Այսօր՝ մարտի 22-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» մասնագիտության կուրսերի ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել դիզայներ Վահան Խաչատրյանը։ Հանդիպումը կայացել է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեն Մանուկյանի և ՇՏՀ միջև համագործակցության շրջանակում։
Վ․ Խաչատրյանն անդրադարձել է նորաձևության բիզնես ոլորտի հիմնական խնդիրներին, բրենդի ստեղծման իր առաջին քայլերին և ձեռքբերումներին։ Կարևորելով կրթության դերը հագուստի մոդելավորման գործում՝ դիզայները նկատել է, որ կրթությունը ուսանողի համար ճանապարհ հարթելու հիմքն է, առանց որի դժվար է մասնագետ դառնալ:
Դասընթացի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։
ՇՏՀ լրատվության բաժին