Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 4-ին, տեղի է ունեցել առցանց դասընթաց, որին մասնակցել են ուսանողներ`Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետից։
«Կենդանիների այլընտրանքային կերակրում» թեմայով դասընթացը վարել է ՀԱԱՀ-ի անասնաբուծության ամբիոնի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ Արևիկ Ազիզյանը։
Բանախոսն ապագա գյուղատնտեսներին նեկայացրել է կենդանիների կերատեսակների ընդհանուր բնութագիրը և դրանց դասակարգման սկզբունքները։ Դասախոսությունն ավարտվել է քննարկումներով:
ՇՏՀ լրատվության բաժին