Այսօր՝ ապրիլի 26-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Գյուղատնտեսագիտություն», «Ագրոնոմիա» և «Ագրոբիզնես» մասնագիտության մի խումբ ուսանողներ այցելել են Ասկերանի շրջանում գործող բանջարաբուծական և ծաղկաբուծական ջերմոցային տնտեսություններ:

Այցելությունը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանի ուղեկցությամբ՝ ՇՏՀ և նախարարության համագործակցության շրջանակում:

Բանջարեղենի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսության հիմնադիր Նվեր Գաբրիելյանը համալսարանականներին ծանոթացրել է մշակության ձևերին ու արդյունքներին, իսկ Սամվել Մայիլյանին պատկանող ծաղկաբուծական սմարթ ջերմատանը ուսանողները ծանոթացել են ծաղկի մշակության առանձնահատկություններին, արտադրվող ծաղիկների տեսականուն և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթային։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *