Մայիսի 2-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական բաց դռների օրը:

Բուհում այս անգամ հյուրընկալել են Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դրպոցի 9-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել նրանց համալսարանի միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտություններին, ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքին, կրթությունը հետագայում շարունակելու հնարավորություններին։

Հանդիպմանը ներկա էին ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը և համալսարանի այլ պատասխանատու անձինք, ովքեր սիրով ներկայացրին բուհի պատմությունն ու գործունեությունը, իրականացվող կրթական ծրագրերը, հնարավորությունները և այլ համալսարանների ու կազմակերպությունների հետ հաստատված համագործակցությունը։

Հանդիպման վերջում համալսարանականների ուղեկցությամբ դպրոցականները շրջել են համալսարանում, այցելել բուհի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև այցելել ուսումնական լաբորատորիաներ, ծանոթացել սարքավորումներին՝ ստանալով տեղեկություններ դրանց կիրառության մասին։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *