Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների հետ առցանց հանդիպում-զրույց է ունեցել SONČESS բրենդի հիմնադիր, դիզայներ-մոդելավորող Սոնա Հակոբյանը։

Բանախոսն անդրադարձել է բրենդի ստեղծմանը, ոլորտին առնչվող խնդիրներին և առավելություններին, որպեսզի ուսանողներն ավելի մեծ պատկերացում կազմեն բնագավառի մասին։

ՇՏՀ-ի դասախոս Անահիտ Մնացականյանը կարծում է, որ հատկապես ստեղծված իրավիճակում պետք է օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, քանի որ շատ դեպքերում միայն առցանց եղանակով է հնարավոր փորձի փոխանակում կազմակերպել. «Ես շատ եմ կարևորում նման դասընթացները: Դրանք հնարավորություն են տալիս ինքնակրթվել, ծանոթանալ հայտնի դիզայներների աշխատանքներին և նորարարություններին։ Նաև շատ գնահատելի է, որ ապագա մասնագետներին նման հնարավորություններ են տրվում»։

Դիզայներ-մոդելավորողների և ՇՏՀ-ի ուսանողների առցանց շփումները կազմակերպվում են բուհի և «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեն Մանուկյանի միջև համագործակցության շրջանակում։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *