Հարգելի՛ Նվեր Ալբերտի
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ամբողջ կոլեկտիվը և ուսանողությունը շնորհավորում են Ձեզ` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում Ձեզ քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ։ Դուք Ձեր անխոնջ, երբեմն չերևացող աշխատանքով ամեն օր փորձում եք նպաստել երիտասարդ բուհի կայացմանը, ստեղծել պայմաններ որակյալ ուսման համար։ Արցախում տեխնոլոգիական կրթության զարգացման ճանապարհին Դուք ոչինիչ չեք խնայում, ինչի արդյունքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը շարունակում է գործել և չի շեղվել իր ընտրած ճանապարհից։
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ, թո՛ղ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր նախաձեռնություններում և անձնական կյանքում:
ՇՏՀ-ի լրատվության բաժին