Հունիսի 23-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողների համար Ստեփանակերտի պատկերասրահը նախաձեռնել է «Որտե՞ղ է տրամաբանությունը» խաղ-մրցույթ:
Ինտելեկտուալ խաղին ուսանողները ներկայացել են 3 թիմով՝ «Ռենեսանս», «Բարոկկո» և «Իմպրեսիոնիստ» անվանումներով: Խաղն ընթացել է 4 փուլով, որոնց ընթացքում փորձել են պատասխանել արվեստին առնչվող հարցերի:
Հավաքած միավորների հանրագումարով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Ռենեսանս» թիմը, երկրորդ տեղը գրավել է «Իմպրեսիոնիստ» թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է ընկել «Բարոկկո» թիմին։
Խաղի ավարտին «Ստեփանակերտի պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ելենա Դադայանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է ուսանողների ցուցադրած ակտիվությունն ու նշել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական։
Դադայանը ՇՏՀ-ին հանձնել է շնորհակալագիր՝ մշակութային կյանքում ակտիվ մասնակցության համար:
ՇՏՀ-ի լրատվության բաժին