Այսօր՝ օգոստոսի 10-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի դասախոս Անահիտ Օհանյանի մասնակցությամբ կազմակերպվել է խորհրդատվություն՝ «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունն ընտրած դիմորդների համար. «Քանի որ այս տարի առաջին անգամ է գործելու քոլեջի կրթական ծրագրի «Դիզայն» մասնագիտությունը, նպատակահարմար ենք գտել խորհրդատվություն կազմակերպել, իրազեկել դիմորդներին ընտրած մասնագիտության պահանջարկի, կարևորության և դերի մասին»,- նշել է Ա. Օհանյանը:
«Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների քննությունները կլինեն ներբուհական` «Գծանկար», «Կոմպոզիցիա», «Գունանկար» առարկաներից, և յուրաքանչյուր քննությանն ընդառաջ կլինի խորհրդատվություն:
ՇՏՀ-ի լրատվության բաժին