Սիրելի´ շրջանավարտներ, հուսով եմ՝ ձեր ներդրումը կունենաք մեր երկրի կրթական, գիտական, նորարարական առաջընթացի գործում՝ օգտակար լինելով և՛ ձեզ, և՛ պետությանը:
Օրը պարտավորեցնող է՝ հուզված ենք բոլորս, քանի որ ՇՏՀ-ի մեծ ընտանիքի անդամներից շատերին կյանքի ուղեգրեր ենք հանձնում: Եկեք չմոռանանք նրանց, ովքեր այսօր ձեզ հետ պետք է ավարտեին համալսարանը, բայց սեփական կյանքի գնով վճարեցին այսօրվա համար, հավերժ փառք՝ պատերազմում ընկած մեր հերոսներին:
Դուք կանգնած եք մեծ կյանքի դարպասների դիմաց, որը բացելու եք՝ գիտելիքով զինված։ Դուք տնօրինում եք մրցակցային այնպիսի ապրանքի, որի առջև ոչ մի փակ դուռ չկա, քանզի այս դարաշրջանը գիտելիքի և տեղեկատվության դարաշրջան է։ Գիտելիքը զորեղ բանալի է, որը ձեզ տալիս է ինքնավստահություն, վճռականություն, քաջություն՝ նվաճելու, ձեռքբերումներ ունենալու, արարելու և ստեղծագործելու համար։
Հարգանքով՝ ՇՏՀ-ի ռեկտոր Նվեր Միքայելյան