Այսօր հյուրընկալեցինք Armenia Tree Project-ը (Էյ Թի Փի) թիմին։ Հանդիպումը անցավ ջերմ և արդյունավետ, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան կիսվել իրենց տեսակետներով և մտքերով, քննարկելով ապագա համագործակցության և զարգացման ծրագրերը։ Այս հանդիպումն ամրապնդեց բոլորի նպատակները՝ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը և համայնքների զարգացմանը։
ATP-ի հետ համատեղ կձգտենք նոր ծրագրեր կյանքի կոչել, որոնք կխթանեն բնության վերականգնումն ու ուսանողների ներգրավվածությունը այս գործընթացում։
Շնորհակալություն Armenia Tree Project (ATP) թիմին արդյունավետ և ոգեշնչող համագործակցության համար։
#ArmeniaTreeProject ՈւսանողներիՆերգրավվածություն #ՀամայնքայինԶարգացում #ԷկոլոգիականՊահպանում
ՇՏՀ լրատվական բաժին

