Քոլեջի ուսանողները օրերս հնարավորություն ունեցան մասնակցելու 🌱«Ծառերը մանրադիտակի տակ» ԷկոԿրթարանի նորարարական նախագծին՝ կենսաբանության գործնական աշխատանքի շրջանակներում։ 🌍✨ Ծրագրի ղեկավար Նելլի Եգոյանը ուսանողներին ծանոթացրեց ծառատեսակներին, անդրադարձ կատարեց էկոլոգիական խնդիրներին և Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակներին։ 🌿📚 Ուսանողները նաև ինքնուրույն պատրաստած աշխատանքային նմուշներով մանրադիտակով ուսումնասիրեցին բուսական բջիջների կառուցվածքը, ինչը խորացրեց նրանց գիտելիքները կենսաբանության ոլորտում։ 🔬🌱

Այսպիսի հանդիպումները նպաստում են ուսանողների էկոլոգիական գիտելիքների և գիտակցվածության խորացմանը, ինչպես նաև համախմբում մեզ՝ բնության պահպանման ընդհանուր նպատակով։ 💚

Հատուկ շնորհակալություն Էկոկրթարան \ Ecoschool նախագծի ղեկավար՝ Նելլի Եգոյանին։

#Կենսաբանություն #էկոլոգիա #Քոլեջ #Ուսանողներ #ԿարմիրԳիրք#էկոԿրթարան #ԷկոԴպրոց

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *