Արմենիա Թրի Փրոջեքթ ընկերության առաջարկով քոլեջի ուսանողները մասնակցեցին ծառատունկի ծրագրին՝ Արարատի մարզի Դեղձուտ գյուղի միջնակարգ դպրոցի տարածքում։
Կամավոր ուսանողները, փորձառու մասնագետների ուղեկցությամբ, տնկեցին 150 ծառ և թուփ՝ նպաստելով համայնքի կանաչապատմանը և շրջակա միջավայրի բարելավմանը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր ոչ միայն դպրոցի տարածքի վերափոխման, այլև երիտասարդ սերնդի մոտ էկոլոգիական արժեքների ձևավորման ուղղությամբ։
Միջոցառման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու սպորտային խաղերի, ինչը դարձավ նրանց օրվա լավագույն եզրափակիչը։ Սպորտային խաղերը թույլ տվեցին համատեղել ակտիվ հանգիստը կամավորության ոգու հետ՝ խթանելով առողջ ապրելակերպը։
Միասին՝ դեպի ավելի կանաչ և առողջ ապագա։
ՇՏՀ լրատվական բաժին