💼 Ավարտական կուրսի ուսանողներն ավելի մոտեցան իրենց մասնագիտական երազանքներին։
«Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» ծրագրի շրջանակում քոլեջականները մասնակցեցին տոնավաճառին, որտեղ հնարավորություն ունեցան՝
🔹 ծանոթանալ աշխատանքի առաջարկներին,
🔹 զրուցել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
🔹 ստանալ օգտակար խորհուրդներ իրենց ապագա կարիերայի պլանավորման համար։
Տոնավաճառին զուգահեռ ուսանողները մասնակցեցին հատուկ կազմակերպված դասընթացների։ Դասընթացների թեմաներն ընդգրկում էին՝
📌 Ինքնաներկայացման հմտություններ
📌 Կարիերայի ուղղորդման տեխնիկաներ
📌 Հաջողակ հարցազրույցի գաղտնիքներ
📌 Մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ
📌 Սոցիալական հարթակներում աշխատանք փնտրելու ռազմավարություններ
✨ Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին դասընթացներին, ձեռք բերելով նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում։
Այս ամենն ուղեկցվեց մոտիվացիայի և վստահության բարձրացմամբ՝ ապագայի կարևոր քայլերն ավելի ամուր հիմքի վրա կառուցելու համար։
#ՇՏՀ_Քոլեջ #Կարիերայի_Նոր_Հնարավորություններ #Տոնավաճառ #Կրթություն_և_Աշխատանք #Մոտիվացիա #Մասնագիտական_Աճ
ՇՏՀ լրատվական բաժին