Նոր տարուց հետո քոլեջականները մեծ ոգևորությամբ վերադարձել են կրթական առօրյային՝ պատրաստակամությամբ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ: Անգլերենի դասընթացները, որը իրականացվում է Project Harmony Armenia-ի աջակցությամբ, նպատակ ունի խթանել ուսանողների լեզվական կարողությունները՝ համապատասխան ժամանակակից կրթական պահանջներին:
Դասընթացի ծրագիրը կառուցված է բազմաբովանդակ և գործնական մոտեցմամբ՝ ընդգրկելով.
- Խոսակցական հմտությունների զարգացում՝ ուսանողներին ազատ և վստահորեն արտահայտվելու համար,
- Գրավոր վարժություններ՝ գրագետ և հստակ շարադրանք ապահովելու նպատակով,
- Լսողական ընկալման բարելավում՝ տարբեր լեզվաբառաշարքերի ընկալման համար,
- Խաղային և ինտերակտիվ մեթոդներ՝ ուսումնական գործընթացը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:
Դասընթացները վարում է փորձառու մասնագետ՝ Լիլիա Ծատուրյանը, ով ոչ միայն փոխանցում է բարձրորակ լեզվական գիտելիքներ, այլև ներշնչում է քոլեջականներին հավատալ իրենց ուժերին և ձգտել նոր հաջողությունների: Լիլիա Ծատուրյանի պրոֆեսիոնալիզմը և մոտիվացնող մոտեցումը ապահովում են ուսանողների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը դասընթացներին:
ՇՏՀ լրատվական բաժին




