ՇՏՀ հիմնադրամը և Տուրիզմի հայկական ինստիտուտը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է խթանելու կրթական ծրագրերի զարգցմանը, ապահովելու մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ և նպաստելու երիտասարդների ներգրավվածությանը ոլորտի առաջընթացին։
Հուշագրի շրջանակում իրականացվել է առաջին միջոցառումը, որն ընդգրկում էր «Արկածային տուրիզմ» թեմայով դասախոսություն՝ նախատեսված քոլեջի ուսանողների համար։ Ոլորտի փորձագետը՝ Էդգար Նավասարդյանը ներկայացրեց արկածային տուրիզմի հիմնարար սկզբունքները, զարգացման արդի միտումները, ինչպես նաև անվտանգության ապահովման կարևոր մեխանիզմները։
Դասախոսության ընթացքում մասնակիցները ծանոթացան արկածային տուրիզմի հիմնական տեսակներին, այդ թվում՝ լեռնագնացությանը, արշավներին, ջրային և էքստրեմալ տուրիզմին, ինչպես նաև դրանց դերը Հայաստանի տուրիստական ոլորտի զարգացման համատեքստում։
Կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքն ուղղված կրթական միջավայրի կատարելագործմանը, երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմանը և Հայաստանի տուրիստական ոլորտի առաջընթացին նպաստող նոր հնարավորությունների ստեղծմանը։
ՇՏՀ լրատվական բաժին




