2025թ․ մայիսին ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում տեղի ունեցավ Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որն իրականացվեց ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության և վերոնշյալ ինստիտուտի նախաձեռնությամբ։ Միջոցառումը միավորեց ֆիզիկայով հետաքրքրվող դպրոցականներին, ուսանողներին, ֆիզիկայի ուսուցիչներին և թեմայով հետաքրքրվող քաղաքացիներին:

Քոլեջի ուսանողները ֆիզիկայի դասախոս՝ Մ․Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցեցին միջոցառմանը՝ հետաքրքիր գիտաճանաչողական փորձառություն ստանալով լույսի ֆիզիկական հատկությունների վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում ուսանողները․

🔹 Մասնակցեցին ակադեմիկոս Հայկ Սարգսյանի դասախոսությանը՝ «Մի իսլանդական սագայի, արեգակնային քարի և հյուսիսատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին» թեմայով,
🔹 Շրջեցին ինստիտուտի լաբորատորիաներով՝ հետևելով լույսի հետ կապված դիտարժան փորձերին,
🔹 Դիտեցին լազերի ճառագայթման կրկնապատկման, օդի աղտոտվածության որոշման և Նյուտոնի սկավառակի միջոցով իրականացվող գիտափորձեր,
🔹 Եվ վերջում մասնակցեցին ինտերակտիվ վիկտորինայի՝ «Լույսի ֆիզիկական հատկությունները» թեմայով։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *