Project Harmony-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների շրջանակում քոլեջի ուսանողները Լիլիա Ծատուրյանի առաջնորդությամն հյուրընկալել են Armenian Volunteer Corps (AVC) կազմակերպության կամավոր Շողիկ Գիրագոսյանին։
Հանդիպումը կարևոր հնարավորություն է դարձել քոլեջականների համար՝ ամրապնդելու անգլերեն խոսակցական հմտությունները, մասնակցելով անմիջական ու անկաշկանդ զրույցների։ Շողիկ Գիրագոսյանը կիսվել է իր անձնական փորձով, կամավորական գործունեությամբ և Հայաստանի հետ իր կապով՝ խթանելով ուսանողների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը թե՛ լեզվի ուսուցման, թե՛ միջմշակութային հաղորդակցության նկատմամբ։
Քննարկումները եղել են ակտիվ, բազմաբովանդակ և կառուցողական, որոնք նպաստել են ուսանողների լեզվական վստահության և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։
Շնորհակալություն Project Harmony կազմակերպությանը նման հնարավորության համար։
ՇՏՀ լրատվական բաժին








