Քոլեջում կայացավ կուրսղեկների ուսումնական տարվա ամփոփիչ հանդիպում։ Քննարկվեցին ուսանողների առաջադիմության, հաճախելիության, վարքագծի և ուսանողական կյանքի ակտիվության հետ կապված մի շարք հարցեր։
Շեշտվեց կուրսղեկների դերը կրթական գործընթացում՝ հատկապես ուսանողների աջակցման, ուղղորդման և արդյունավետ ուսումնական միջավայրի ձևավորման հարցերում։ Ներկայացվեցին առաջարկություններ, որոնք նպատակ ունեն բարելավել ուսումնական գործընթացը և ամրապնդել ուսանող-կուրսղեկ կապը։
ՇՏՀ լրատվական բաժին
