2025 թվականի ապրիլի 16-ին ՇՏՀ քոլեջի ուսանողները մասնակցեցին
«Կրթություն և կարիերա EXPO 2025» 24-րդ միջազգային
մասնագիտացված ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Երևանում։
Ցուցահանդեսի նպատակն էր՝
• ներկայացնել ժամանակակից կրթական ծրագրերը և ուսումնական հաստատությունները,
• խթանել կրթության և աշխատանքի ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը,
• իրազեկել երիտասարդներին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,
• ստեղծել հանդիպումների հնարավորություն գործատուների և աշխատանք փնտրողների միջև։
Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցեցին տարբեր կրթական կազմակերպությունների ու ընկերությունների կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումներին, ծանոթացան ընդունելության նոր կանոններին, վերապատրաստման ծրագրերին և զբաղվածության հնարավորություններին։
ՇՏՀ լրատվական բաժին

