Մասնակցություն ANQA (National center for professional education quality assurance)ՈԱԱԿ-ի կազմակերպած մասնագիտական վեբինարին

Քոլեջի ադմինիստրատիվ աշխատակազմը մասնակցեց ՈԱԱԿ- ի կողմից կազմակերպված «Հետազոտական աշխատանքը միջին մասնագիտական կրթական ծրագրերում» թեմայով վեբինարին։

 Վեբինարի ընթացքում ներկայացվեցին հետազոտական բաղադրիչի դերը և նշանակությունը միջին մասնագիտական կրթության մեջ, քննարկվեցին ուսումնական գործընթացում դրա արդյունավետ կիրառման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին։

Մասնակցությունը հնարավորություն տվեց ամրապնդել գիտելիքները և կատարելագործել կրթական ծրագրերի կազմակերպման ու մշակման մոտեցումները՝ ուղենշելով հետազոտական հմտությունների զարգացման կարևորությունը կրթական համակարգում։

#ՈԱԱԿ

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *