ՇՏՀ ՔՈԼԵՋ – 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն
Հարգելի՛ դիմորդներ,
Քոլեջում 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով (առկա ուսուցում)․
1․ Դիզայն
(կոդ՝ 0212.01.5)
2․ Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)
(կոդ՝ 0411.01.5)
3․ Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր
(կոդ՝ 0612.01.5)
4․ Քաղաքաշինական կադաստր
(կոդ՝ 0731.01.5)
5․ Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում
(կոդ՝ 0811․02․01․5)
📌 Ընդունելությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
📌 Ընդունելության մեկնարկի, անհրաժեշտ փաստաթղթերի և ներկայացման կարգի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի շուտով։
ՇՏՀ Քոլեջի ուսանողներն ապրում են բովանդակալից, աշխույժ և համագործակցային միջավայրում, որտեղ ուսումը համադրվում է նախաձեռնողականությամբ, նորարարությամբ և ընկերական մթնոլորտով։
Այստեղ ձևավորվում են գաղափարներ, թիմեր և ապագա մասնագետներ։
📍 Միացիր մեզ, եթե ուզում ես լինել մի միջավայրում, որտեղ սովորելը՝ ապրելակերպ է։
Հետևեք ՇՏՀ Քոլեջի պաշտոնական կայքին և սոցիալական էջերին՝ թարմացումների համար։
ՇՏՀ Քոլեջ
📍 Երևան, Արմենակ Արմենակյան փողոց 125
📞 Հեռ.՝ 098970765, 096939111
🌐 https://shushi-tech.com/%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-2/
ՇՏՀ լրատվական բաժին

















