1. Որո՞նք են քոլեջում մատուցվող կրթական ծրագրերը։
Քոլեջը այս ուսումնական տարում առաջարկում է հետևյալ մասնագիտությունները՝
- Դիզայն
- Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)
- Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր
- Քաղաքաշինական կադաստր
- Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում
2. Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ առարկաներին և ժամաքանակներին։
Դուք կարող եք ամբողջական տեղեկություն ստանալ ուսումնասիրվող առարկաների, դրանց ժամաքանակների և դասընթացների հերթականության վերաբերյալ՝ անցնելով հետևյալ հղումով։
🔗 Դիտել ուսումնական պլանը հետևյալ հղմամք` https://shushi-tech.com/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-2024-2025/
3․Որքա՞ն է ուսման տևողությունը։
Ուսման տևողությունը կախված է մասնագիտությունից։
«Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» կրթական ծրագրի տևողությունը կազմում է 3 տարի, իսկ մնացած բոլոր կրթական ծրագրերի դեպքում ուսումը տևում է 4 տարի։
4. Որո՞նք են ընդունելության պայմանները։
Ընդունելությունը իրականացվում է պետական ընդունելության կարգով՝ ըստ հիմնական կրթության ատեստատի։
Բացառույթամբ Դիզայն մասնագիտության համար կազմակերպվում է ներբուհական երեք քննություն՝ գունանկար, գծանկար և կոմպոզիցիա առարկաներից։
Ծանոթություն* Քոլեջի կողմից նախօրոք կազմակերպվելու են խորհրդատվական ժամեր դիմորդների համար, որի ընթացքում մանրամասն կներկայացվեն քննությունների պահանջներն ու ընդունելության ընթացակարգը, որի մասին կհայտարարվի այս հարթակի միջոցով։
5. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընդունելության համար։
- Անձնագիր կամ ծննդյան վկայական
- Կրթության վկայական (ատեստատ)
- 3 լուսանկար (3×4 սմ)
- Վճարման անդորրագիր
- Սոցիալական վիճակը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
6․Ունե՞նք արդյոք հեռավար կամ երեկոյան ուսուցման հնարավորություններ։
Ներկայումս ուսուցումը կազմակերպվում է միայն առկա ձևաչափով։ Հեռավար կամ երեկոյան ուսուցման ձևաչափերի առկայության դեպքում այդ մասին կհայտարարվի պաշտոնական կայքում։
ՇՏՀ լրատվական բաժին
