Օրերս ՇՏՀ դասախոսները մասնակցել են Էյ Էյ Փի բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված մասնագիտական զարգացման դասընթացին, որը նվիրված էր ջերմոցային տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների և եկամտաբերության բարձրացման ուղիներին։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին՝
🔸 ջերմոցային մշակաբույսերի աճեցման ժամանակակից մեթոդները,
🔸 կլիմայի կառավարման համակարգերը,
🔸 տեղական պայմաններին հարմարեցված տեսակների ընտրությունը,
🔸 համայնքային զարգացման և գյուղատնտեսական ձեռներեցության հնարավորությունները։
Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են ՇՏՀ կրթական ներուժի զարգացմանը և գյուղատնտեսական ոլորտում կրթական ծրագրերի հարստացմանը։
ՇՏՀ ողջ անձնակազմի անունից անկեղծ երախտագիտություն ենք հայտնում Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամին՝ շարունակական համագործակցության, ինչպես նաև կրթական և զարգացման ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։


ՇՏՀ լրատվական բաժին