Անգլերենի և սոցիալական հմտությունների դասընթացներ հանուն երիտասարդների առաջընթաց (AM LEAP) ծրագրի շրջանակներում քոլեջում անցկացվել է դասընթաց՝ «Աշխատաշուկայի պահանջներին գրագետ արձագանքելու հմտություններ» թեմայով։
Դասընթացը վարել է Շահանե Բեգլարյանը՝ մասնակիցներին ներկայացնելով աշխատաշուկայում պահանջված հմտությունները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները, աշխատանքային հարցազրույցներին պատրաստվելու և անձնական բրենդի ձևավորման գործնական քայլերը։
Միջոցառման նպատակն էր օգնել երիտասարդներին առավել ինքնավստահ և պատրաստված ներգրավվել ժամանակակից աշխատաշուկայում՝ զարգացնելով նրանց հաղորդակցական, թիմային և մասնագիտական կարողությունները։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ուսանողների անձնական և մասնագիտական զարգացման գործում՝ նպաստելով նրանց կայուն առաջընթացին և մրցունակության բարձրացմանը։
Քոլեջը շնորհակալություն է հայտնում իր գործընկեր կազմակերպությանը՝ Project Harmony International-ին՝ զարգացնող և հնարավորություններ ստեղծող այս նախաձեռնության իրականացման համար։
ՇՏՀ լրատվական բաժին











