2022-23 ուս տարում մեկնարկում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ եռամյա միջին մասնագիտական ծրագիր։ Ծրագրի նպատակն է ստեղծել եւ գործարկել միջին մասնագիտական բաշխված կրթական համակարգ, որտեղ կրթական ծրագրերը համակցված են իրական խնդիրների լուծմանը միտված նախագծային աշխատանքների հետ։ Ծրագրին կարող են դիմել 9-րդ դասարանի աշակերտներ:

Մասնագիտությունը ներառում է հետևյալ մոդուլները՝

Համակարգերի մեքենայական կառավարման (Industrial Control Automation), 

Մեքենայական նախագծման (Computer Aided Design), 

Բանակավարության (Logistics), 

Համակարգերի ընդհանուր տեսության (General Systems Theory) 

Ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են կրթություն համակարգաբան (systems engineer, systemologist) մասնագիտությամբ՝ տնտեսական, քաղիրավական և կրթամշակութային ոլորտներում։

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

Phone 097 712 142

Phone 055 220 405

WhatsApp 098 423037