Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեն Մանուկյանի միջև համագործակցության շրջանակում շարունակվում են առցանց հանդիպումները ոլորտի մասնագետների հետ։

Այսօր՝ ապրիլի 17-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հագուստի մոդելավորում» մասնագիտության ուսանողների հետ առցանց հանդիպում-զրույց է ունեցել բիզնեսի զարգացման խորհրդատու, «CQ Impact Fund»-ի համադրող, «ZGEST» հայկական ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան:

Հանդիպման ընթացքում  բիզնեսի զարգացման խորհրդատուն ապագա դիզայներների հետ քննարկել է բիզնեսի ռազմավարության մշակմանը, մարքեթինգին, արտադրանքի մշակմանն ու վաճառքին վերաբերող հարցեր, կիսվել նոր գաղափարներով՝ ներկայացնելով իր ապրանքանիշների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները:  

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *