Այսօր «Ուսանողական շաբաթ» խորագրով  ծրագրի շրջանակում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Դե՛ Աղջիկներ» խաղ-մրցույթը։ Այն նախաձեռնել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Մրցույթի նպատակն ուսանողների  միջև համագործակցության ամրապնդումն է։

Մրցույթին մասնակցել  են Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։ Այն իր բնույթով  տարբերվում էր մյուս մրցույթներից. «Խաղի ձևաչափը պատահական չէր փոխված. հաղթողը ընտրված է հենց սկզբից՝ միասնականությունը, դրանով մենք մեկ  անգամ ևս ուզում ենք ի ցույց դնել բոլորին, որ ցանկացած գործում հաջողության միակ գրավականը միասնականությունն է»,-իր խոսքում նշել է ՇՏՀ ՈւԽ նախագահ Օլեսյա Սահակյանը։

Մրցույթը բաղկացած էր 7 մրցանակային փուլից, կանոնների համաձայն` մասնակիցները ցույց են  տվել  իրենց հմտությունները՝ նկարչությունից, մրգերի ձևավորումից, դերասանությունից, զենքի քանդում-հավաքումից և գովազդից։

Արցախի պետական համալսարանի ՈւԽ նախագահ Արա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշել է. «Նման միջոցառումները միշտ էլ ողջունելի  են, և հետագայում կփորձենք համագործակցել ՇՏՀ ՈւԽ-ի հետ, որպեսզի նման միջոցառումները կրեն շարունակական բնույթ»։

Միջոցառումն անցել է տրամադրող և հաճելի մթնոլորտում:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *