Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը, ինչի առիթով համալսարանականներին և ուսանողության շարքերը համալրած առաջին կուրսեցիներին շնորհավորել է ուսաումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։ Նա բարի գալուստ է մաղթել առաջին կուրսեցիներին. «Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան։ Համոզված եմ՝ մենք միասին կհաղթահարենք նաև մեր հարատևման այս փորձությունը և կշարունակենք գրել հիշատակության արժանի հայ հերոս զինվորի սխրանքների մասին»,- նշել է պրոռեկտորը։

Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքներ է հղել ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը. «Ոտք դնելով մեր կրթօջախ` դուք  կստանաք  և՛ կյանքի դաս, և՛  կզինվեք գիտելիքներով, որն էլ կծառայեցնեք Արցախ աշխարհի շենացմանը»։

Առաջին կուրսեցիներին ներկայացվել է բուհի ուսումնական գործընթացը, կարգ ու կանոնը, ծանոթացրել են համապատասխան ամբիոններին, կրթական ծրագրերին և ուսանողական կառույցների գործունեությանը:

ՇՏՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *