Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել ավանդույթ դարձած արիության դասը, որը վարում էին բուհի հումանիտար առարկաների և լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Հարությունյանը և զինղեկ, պահեստազորի մայոր Ալեքսանդր Սահակյանը:

Մհեր Հարությունյանը սկզբում անդրադարձ է կատարել 1992 թվականի սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման կարևորությանը և նշել, որ այս պայմաններում Հանրապետության օրը տոնելը նշանակում է մեկ անգամ ևս փաստել, որ հավատարիմ ենք 32 տարի առաջ ընդունված իրավաքաղաքական կարևոր ակտին, դրույթներին և լի ենք վճռականությամբ՝ շարունակելու մեր պետականության կերտումը, ինքնության պահպանման սրբազան գործը. «Մենք մեր յուրաքանչյուր ուսումնական տարին սկսում ենք արիության դասով՝ մեկ անգամ ևս արժևորելով մեր բանակի անցած մարտական ուղին և փաստում ենք, որ յուրաքանչյուրս պատրաստ ենք հայրենիքի առաջին իսկ կանչով կանգնել բանակի կողքին ու համատեղ ուժերով իրականացնել մեր հայրենիքի պաշտպանությունը»,-հավելել է Մ. Հարությունյանը: Նա ընդգծել է գիտելիքի և կրթության դերն ու նշանակությունը 21-րդ դարում, բարձր տեխնոլոգիաների յուրացման կարևորությունը, ինչը կբարձրացնի ապագա պատերազմներում երկրի հաջողությունների հնարավորությունները:

ՇՏՀ զինղեկ, պահեստազորի մայոր Ալեքսանդր Սահակյանը, ուսանողներին շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հույս է հայտնել, որ երկրում ստեղծված ծանրագույն ժամանակներում ուսանողները կկարողանան հավուր պատշաճի ներկայանալ դասերին և երկրի համար պիտանի քաղաքացիներ դառնալ. «Ուսանողները պետք է հասկանան, թե երկիր պահելն ինչքան է կարևոր և ինչ է անհրաժեշտ դրա համար: Մենք փորձելու ենք նրանց ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի շարժվեն հենց այդ ուղով»,-նշել է Ա. Սահակյանը:

Արիության դասի ավարտին ուսանողներին հնարավորություն է տրվել բարձրացնել հուզող հարցերը բանախոսներին, ովքեր սպառիչ պատասխաններ են տվել:

ՇՏՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

The trees that are slow to grow bear the best fruit.

– Molière

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *