Այսօր՝ ապրիլի 26-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողների միջև կայացել է «Աշխարհագրություն» առարկայից ներհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Նախաձեռնությունը Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Կամելիտա Ֆարամազյանինն էր․ «Ինտելեկտուալ խաղ-մրցույթի նպատակն է բարձրացնել համալսարանի ուսանողների ինտելեկտը, նրանց գիտաճանաչողական մակարդակը: Նման միջոցառումներն ավելի են համախմբում մեզ՝ ուսանողներիս: Այն հնարավորություն է տալիս ուսանողական կյանքն ավելի հագեցած ու բովանդակալից դարձնել»,-նշել է Կ․ Ֆարամազյանը։

Մրցույթին մասնակցել է 3 թիմ՝ «Վիկտորիա», «Հանճարներ» և «Տորնադո» անվանումներով։ Խաղն ընթացել է 3 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվել է 10-ական հարց:

Բալային համակարգով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Վիկտորիա» թիմը, երկրորդ տեղը գրավել է «Տորնադո» թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է ընկել «Հանճարներ» թիմին։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *