Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողների միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Նախաձեռնությունն ուսանողական խորհրդինն էր, խաղը վարել է  հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես  Թոքմաջյանը։

Մրցույթին մասնակցել է 3 թիմ՝ «Գյուղատնտեսական», «Ճարտարապետաշինարարական» և  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»։  Խաղն ընթացել է  3 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվել է  3-ական հարց:

Բալային համակարգով  առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Ճարտարապետաշինարարական» թիմը, երկրորդ տեղը գրավել է  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» թիմը,  իսկ  երրորդ տեղը բաժին է ընկել «Գյուղատնտեսական» թիմին․-«Իրականում դուք բոլորդ հաղթել եք և արժանի եք մրցանակների։ Չիմանալը ամոթ չէ, ամեն օր մարդն ինքնակատարելագործվում է, ուղղակի պետք է շատ աշխատել»․- ուսանողներին ասել է Հ․ Թոքմաջյանը։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *