Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության տեխնոլոգիական ֆակուլտետի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մեկշաբաթյա  արտադրական փորձուսուցում են անցել «Կապավոր» ՍՊԸ-ում՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոս Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ:

Համալսարանականները ծանոթացել են ճանապարհաշինական կազմակերպության արտադրական գործընթացին, ասֆալտապատման աշխատանքների համար կազմակերպվող փոխադրումներին, բեռնող-բեռնաթափող հարմարանքների կառավարման համակարգին:

Արտադրական փորձուսուցումը կազմակերպվել և իրականացվել է տեսական գիտելիքների հիման վրա՝ նպաստելով մասնագիտական արդյունավետ գործունեությանը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *