[:fr]Le 03 mars 2016 une convention de collaboration entre le Ministère d’Agriculture de RHK et l’Université Technologiuque de Shoushi a été signée. Les parties se sont mis d’accord sur la préparation des cadres qualifiés dans les domaines agraire et d’utilisation des ressources naturelles, ainsi que sur la réalisation des recherches scientifiques en commun.

La convention a été signée entre le Ministre Aram Mkhoyan et le recteur intérimaire H.Tokmajyan.

STEPANAKERT, le 3 mars, ARTSAKHPRESS: Selon “Artsakhpress”, le Ministre d’Agriculture de RHK a accordé une grande importance à la signature de cette convention.

“Par la signature de cette convention, nous allons collaborer avec l’Université Technologique de Shoushi qui vient d’être créée. Nous allons réaliser des commandes en matière de spécialistes dont nous avons besoin, afin de pouvoir résoudre les problèmes que nous avons à présent dans le domaine de l’agriculture et de pouvoir contribuer au développement de l’investissement de technologies et à l’agriculture en général.

[vsw id=”139jrTYnK1Q” source=”youtube” width=”425″ height=”344″ autoplay=”no”]

A présent, il est impossible d’arriver à des résultats sérieux sans investissement et application de nouvelles technologies”, – a-t-il détaillé. Le Ministre A.Mkhoyan a ajouté que des cadres pour les domaines agraire, d’entreprises de récyclage, vétérinaire, de pisciculture seront préparés dans le cadre de la convention.

[:hy]2016թ. մարտի 3-ին համագործակցության պայմանագիր ստորագրվեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի տեխնոլոգիական համալսարնի միջև: Կողմերը պայմանավորվեցին համատեղելու ուժերը ագրարային և բնօգտագործման ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Պայմանագիրը ստորագրեցին նախարար Արամ Մխոյանը և ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը կարևորել է համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

«Համաձայնագրի ստորագրմամբ մենք համագործակցելու ենք Շուշիի նորաստեղծ տեխնոլոգիական համալսարանի հետ, պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ մասնագետներ, որպեսզի մենք կարողանանք այն խնդիրները , առաջադրանքները, որ դրված են մեր առջև գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների ներդրման զարգացման և գյուղատնտեսության ոլորտը ընդհանրապես տնտեսությունը զարգացնելու համար խնդիրներին լուծում տանք: Այսօրվա դրությամբ առանց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման անհնար է, որևէ լուրջ հաջողությունների հասնել»,-մանրամասնել է Ա. Մխոյանը և հավելել, որ որ համագործակցության շրջանակներում ագրարային ոլորտի, վերամշակվող ձեռնարկությունների, անասնաբուժական, անասնաբուծական, ձկնաբուծության ճյուղերի համար մասնագետներ են պատրաստվելու:
[vsw id=”139jrTYnK1Q” source=”youtube” width=”425″ height=”344″ autoplay=”no”]
«Մենք լիահույս ենք, որ Հ. Թոքմաջյանի փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում ունենալու կադրեր, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի և տնտեսության մեջ բարեփոխումների, նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում »,-համոզմունք է հայտնել Ա. Մխոյանը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ պայմանագրի հիմքում դրված է ագրոպարենային համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ինչպես ուսումնական, այնպես էլ գիտական առումներով:
«Գյուղատնտեսության նախարությունը նաև զբաղվում է բնօգտագործման այնպիսի կարևորագույն խնդիրներով, ինչպիսիք են ջրամբարների շահագործումը և ոռոգման ապահովումը : Ես համոզված եմ որ 1-2 տարվա ընթացքում մենք կկարողանանք հսկայական քայլ կատարել առաջ և համագործակցության մեջ մասնագետների որակյալ պատրաստումից բացի, կարծում եմ, որ պետք է նաև հետազոտական աշխատանքներ կատարենք: Նպատակ ունենք հրավիրել լավագույն մասնագետներ Երևանից ու արտերկրից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը միջազգային չափորոշիչների համապատասխանեցնելու համար »,-ասել է Հ. Թոքմաջյանը:

[:]