[:hy]Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հանդիպումները շրջանավարտների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հադրութի Մ.Մանվեյանի անվան դպրոցում, իսկ փետրվարի 29-ին` Մարտունու ավագ դպրոցում: Հանդիպումներին ներկա էին դպրոցի տնօրենները, ընդունող հանձնաժողովի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
Ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց համալսարանի մասնագիտությունների ցանկը, բնութագրեց դրանցից յուրաքանչյուրը, ծանոթացրեց նոր ուսումնական տարում համալսարանում կատարվելիք աշխատանքներին: Նորաստեղծ համալսարանում շեշտը կդրվի ոչ թե ուսանողների քանակի, այլ` որակի վրա:[:]