Շուշիի տեխնոլոգիական համալսարանում մեկնարկել են ներբուհական ընդունելության քննությունները։ Առաջինը հանձնել են «Ճարտարապետություն», «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների գծով դիմորդները՝ «Գծանկար» առարկայից։
«Ճարտարապետություն» մասնագիտության համար հայտ է ներկայացրել 8 դիմորդ, իսկ «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտություններից՝ 15 և 5 դիմորդ։
Քննությունն ընթացել է 8 ակադեմիական ժամ՝ մեկ ժամ ընդմիջումով։ Քննությունների արդյունքները կհրապարակվեն օրվա ավարտին։
ՇՏՀ-ի լրատվության բաժին