Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանի քոլեջում այսօր տեղի ունեցավ հիշարժան և տոնական իրադարձություն՝ առաջին կուրսեցիների համար հնչեց առաջին զանգը։ Այս կարևոր պահը նշանավորում է նոր և հետաքրքիր ուղու սկիզբը, որը լի է նորարարություններով, գիտելիքներով և անհատական զարգացման հնարավորություններով։
Առաջին կուրսեցիներին ջերմորեն ողջունեցին ՇՏՀ ղեկավարությունը, ովքեր իրենց խոսքում ընդգծեցին կրթության կարևորությունը 21-րդ դարում և մատնանշեցին այն մեծ հնարավորությունները, որոնք սպասում են ուսանողներին ապագայում: Առաջին կուրսեցիներին ողջունեցին նաև ՇՏՀ շրջանավարտները, կիսվելով իրենց հաջողության պատմություններով, ոգևորելով նորեկներին վստահորեն առաջ ընթանալու իրենց կրթական և մասնագիտական ուղու վրա:
ՇՏՀ քոլեջի ուսանողներին մաղթում ենք հիասքանչ ուսումնական տարի, նոր ձեռքբերումներ և անսահման ստեղծագործականություն։ Շարունակեք հետևել մեզ՝ քոլեջի կյանքից և միջոցառումներից չկտրվելու համար:
#ՇՏՀ #առաջինզանգ #կրթություն #ուսանողներ #նորսկիզբ #ուսումնականտարի #հաջողություն
ՇՏՀ լրատվական բաժին




