Նոր տարուց հետո քոլեջականները մեծ ոգևորությամբ վերադարձել են կրթական առօրյային՝ պատրաստակամությամբ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ: Անգլերենի դասընթացները, որը իրականացվում է Project Harmony Armenia-ի աջակցությամբ, նպատակ ունի խթանել ուսանողների լեզվական կարողությունները՝ համապատասխան ժամանակակից կրթական պահանջներին:

Դասընթացի ծրագիրը կառուցված է բազմաբովանդակ և գործնական մոտեցմամբ՝ ընդգրկելով.

  • Խոսակցական հմտությունների զարգացում՝ ուսանողներին ազատ և վստահորեն արտահայտվելու համար,
  • Գրավոր վարժություններ՝ գրագետ և հստակ շարադրանք ապահովելու նպատակով,
  • Լսողական ընկալման բարելավում՝ տարբեր լեզվաբառաշարքերի ընկալման համար,
  • Խաղային և ինտերակտիվ մեթոդներ՝ ուսումնական գործընթացը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:

Դասընթացները վարում է փորձառու մասնագետ՝ Լիլիա Ծատուրյանը, ով ոչ միայն փոխանցում է բարձրորակ լեզվական գիտելիքներ, այլև ներշնչում է քոլեջականներին հավատալ իրենց ուժերին և ձգտել նոր հաջողությունների: Լիլիա Ծատուրյանի պրոֆեսիոնալիզմը և մոտիվացնող մոտեցումը ապահովում են ուսանողների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը դասընթացներին:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *