Ուրախությամբ հայտնում ենք, որ օրերս մեր քոլեջի դիզայնի կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին «Բաքբոն» դիզայներական ընկերություն։ Այս այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու դիզայնի ոլորտի նորագույն միտումներին և պրակտիկ աշխատանքային գործընթացներին։ «Բաքբոն» ընկերության մասնագետները ներկայացրին դիզայնի տարբեր ուղղությունները, կիսվեցին իրենց փորձով և խորհուրդներով։ Ուսանողները ակտիվ մասնակցեցին քննարկումներին, ստացան պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին և ներշնչվեցին ապագա մասնագիտական ուղու համար։
Շնորհակալություն ենք հայտնում «Բաքբոն» ընկերությանը ջերմ ընդունելության և արժեքավոր փորձի փոխանակման համար։ Վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն մեր ուսանողների մասնագիտական զարգացմանը և կխթանեն նրանց հետաքրքրությունը դիզայնի ոլորտում։
ՇՏՀ լրատվական բաժին



