2024-2025 ուսումնական տարվա ավարտին քոլեջում կազմակերպվեց ամփոփիչ հանդիպում քոլեջի տնօրենի և ղեկավար անձնակազմի հետ։
Հանդիպման նպատակն էր ամփոփել ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, վեր հանել ձեռքբերումները, անդրադառնալ առկա խնդիրներին և լսել ուսանողների տեսակետները:
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան․
🔹 Բարձրացնել իրենց հուզող հարցերը՝ կապված ուսումնական պայմանների, նյութատեխնիկական ռեսուրսների, կրթական գործընթացի կազմակերպման հետ։
🔹 Կիսվել առաջարկություններով՝ ուսումնական միջավայրի բարելավման ուղղությամբ։
🔹 Ուղղակի երկխոսություն վարել ղեկավար կազմի հետ՝ ստանալով պատասխաններ և պարզաբանումներ իրենց հնչեցրած հարցերին։
Քոլեջի տնօրենը բարձր գնահատեց ուսանողների նախաձեռնողականությունը և ընդգծեց, որ կրթական հաստատության զարգացման հիմնական առանցքներից մեկը ուսանողի ձայնը լսելի դարձնելն է։ Նա վերահաստատեց, որ բարձրացված հարցերն ու առաջարկները կդիտարկվեն և համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց լուծման համար:
ՇՏՀ լրատվության բաժին

